ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Երկրորդ գալուստ

Երկրորդ գալուստ
05.11.2012 | 00:59

Նոյեմբերի 5

Հիսո՛ւս, սփոփիչ բոլոր վշտացյալների, օգնիր մեզ` Քո մխիթարությունը հասցնելու բոլոր այն կարոտյալ սրտերին, որոնց Քո սփոփանքն ես կամենում հասցնել մեր միջոցով։ Տեր, գործածիր մեզ։ Կարևոր չէ բոլորովին, թե ինչքան ժամանակով, միայն դիր մեզ այնտեղ, ուր մենք կարող ենք լավագույն ձևով ծառայել Քեզ և առավել ազդեցություն ունենալ մեր շրջապատի վրա Քո փառքի համար։

Աշխարհը վաղուց ի վեր Իմ տնօրինության տակ կլիներ, եթե բոլոր նրանք, որ ճանաչում են Ինձ իբրև Տեր և իբրև Քրիստոս, իրենց անձն անվերապահորեն Իմ տրամադրության տակ դնեին` գործածելու համար։
Ես կարող եմ յուրաքանչյուր մարդկային մարմիի առավելագույնս օգտագործել, ինչպես որ իբրև Աստծո սիրո և զորության անոթ էի օգտագործում Իմ մարդկային մարմինը։
Ես չէ, որ ուշացնում եմ Իմ երկրորդ գալուստը, Իմ հետևորդներն են, որ ուշացնում են այն։
Եթե ամեն մարդ ապրեր Ինձ համար, Իմ մեջ, Իմ միջոցով և թույլ տար, որ իր մեջ ապրելով գործածեմ իրեն` արտահայտելու համար իր մեջ բնակվող աստվածայինը, ինչը հայտնի արեցի երկրի վրա Իմ մարմնով, այնժամ աշխարհը վաղուց արդեն Ինձ եկած կլիներ, և Ես յուրայիններին պահպանելու համար այդտեղ կլինեի։
Իմ սիրելիներ, նշանակում է` դուք պիտի ջանաք ապրել միայն Ինձ լավագույնս արտահայտելու ցանկությամբ` ցույց տալու համար Իմ սերը աշխարհին։

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ